|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հոկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73310 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 368053 վերջին մեկ օրում` 5760 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21560 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1969-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 50276 անձ, վերջին մեկ օրում՝ 489 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1145 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է: