|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանում սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 177 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45503 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 231259, վերջին մեկ օրում` 3450 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2880 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 28-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 41434 անձ, վերջին մեկ օրում՝ 201 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է: