|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանում սեպտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 221041, վերջին մեկ օրում` 1864 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3182 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 367-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 40592 անձ, վերջին մեկ օրում՝ 471 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 903 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է: