Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանում սեպտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվելու 188 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 44649 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը 215810 է, վերջին մեկ օրում` 2166 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3656 պացիենտ:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 39823 անձ, վերջին մեկ օրում՝ 566 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 895 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1170-ի: