|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանում սեպտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 44271 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը 211281 է, վերջին մեկ օրում` 1892 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4258 պացիենտ. նվազել է 33-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 38855 անձ, վերջին մեկ օրում՝ 224 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 887 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է: