կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 10:34
Առանց Կատեգորիա

Թուրքիան դո՞ւրս կմնա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից․ «Ժողովուրդ»

Թուրքիան դո՞ւրս կմնա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հասկանալ, թե ինչ կտա այս որոշումը։

«Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր հինգ երկրների կողմ քվեարկությամբ: Մենք ունենք որոշակի փաստարկներ կոնսենսուսի հասնելու համար, բայց այս փուլում դրանց մասով փակագծեր չէի ցանկանա բացել: Ինչ վերաբերում է գործող արտոնության բնույթին, այսօր թուրքական ծագմամբ ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչը, ըստ էության, ներմուծման արտոնություն է, որի վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում․