կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 20:35
Աշխարհ

ԱՄՆ-ը պաշտոնապես ջնջեց Կուբային «ահաբեկչության հովանավոր» երկրների ցանկից

ԱՄՆ-ը պաշտոնապես ջնջեց Կուբային «ահաբեկչության հովանավոր» երկրների ցանկից

ԱՄՆ իշխանությունները Կուբային պաշտոնապես հանել են  «ահաբեկչության հովանավոր» երկրների ցանկից: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին:

 

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը հանում է վերջին խոչընդոտը  երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, որ խզվել էին 54 տարի առաջ:


Նշենք, որ Կուբային «սեւ ցուցակից» հանելու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր դեռ ապրիլին:


Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Կուբայում սեփական դեսպանատուն բացելու եւ առեւտրային  հարաբերություններ զարգացնելու հարցում: