Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետին նախ զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Մասնավորապես, նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Զեկուցվել է, որ ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են և օգտվողների թիվն ու ցուցաբերվող օժանդակության ծավալներն օրեցօր էապես կմեծանան: Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերի ընթացքին:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով շարունակել ծրագրերի մշտադիտարկումը, զեկուցել ընթացքի մասին:
Այնուհետև ներկայացվել են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված նոր առաջարկություններ և գաղափարներ՝ աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է մշակել միջոցառումների նոր ծրագիր և ներկայացնել կառավարության հաստատմանը: