կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-17 21:17
Քաղաքական

Լավ կլինի բուժվեն նրանք, ովքեր կարծում են, որ ՀՅԴ ջոկատները էս պահին առաջնագծում են՝ առանց Դաշնակցության «վերնախավի» իմացության. Ք. Վարդանյան

Լավ կլինի բուժվեն նրանք, ովքեր կարծում են, որ ՀՅԴ ջոկատները էս պահին առաջնագծում են՝ առանց Դաշնակցության «վերնախավի» իմացության. Ք. Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ՀՅԴ ջոկատները էս պահին առաջնագծում են առանց Դաշնակցական «վերնախավի» իմացության՝ լավ կլինի բուժվեն։
 
Չի հանդուրժվելու էլ այս վերաբերմունքը, մոռացեք։ Կամ ձեր ուղեղը տարներ շարունակ լվացել են ու դուք հիմա առանց հիմնավորման կրկնում եք կեղծ թեզեր կամ դուք դիտմամբ կեղծում, ստում, մանիպուլացնում եք։
 
Ես չգիտեմ դաշնակցական «վերնախավ» ասելով ինչ նկատի ունեք, բայց իմացեք, որ կուսակցության ղեկավար մարմնի անդամները, ղեկավար մարնի ադամների զավակները/եղբայրները, կուսակցությունում մեծ պատասխանատվություն ունեցողների զավակները/եղբայրները հիմա ճակատում են։
 
Առաջին օրվանից՝ ամբողջ աշխարհով կուսակցությունը մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսները․ այդ ցույցերի ու երթերի նկարներով, որ կիսվում եք՝ 90%-ը Դաշնակցության կառույցների արած ցույցերն են։
 
Որ այդքան հպարտանում ու ուրախանում եք, որ այսինչ խորհրդարանը ընդունեց այս կամ այն բանաձևը, այսինչ մարդը դատապարտեց Ադրբեջանին ու Թուրքիային, դրա զգալի մասը ՀՅԴ Հայ Դատի ցանցի աշխատանքի արդյունքն է։
 
Դուք կարող եք համաձայն չլինել ՀՅԴ քայլերի հետ, բայց որևէ մեկը որևէ բարոյական իրավունք, փաստական հիմք չունի այս կառույցին հակապետական գործունեության մեջ մեղադրելու համար։
 
Ով դա անում է կամ սեփական խելք չունի, կամ սպասարկում է հակահայկական ուժերին։
 
Հ․ գ․ Որևէ մեկը մեղք չունի, որ դուք պատկերացում չունեք իրավիճակի լրջության մասին, չունենք այդքան տեղեկատվություն, ապրում եք հեռուստատեսային իրականության մեջ։ Եթե ՀՅԴ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ձեզ բան չի ասում, լավ կլինի էլ երբեք չխոսեք քաղաքականությունից։