կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 12:37
Քաղաքական

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ կլինի․ Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ կլինի․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով:

Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ կլինի. առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն, երեկոյան՝ զեկույց «հաջողությունների» մասին։ Իսկ պետբյուջեն էլ, բնականաբար, հոգալու է այս «բարեպաշտ» և բազմապրոֆիլ պայքարի ծախսերը»:

Հիշեցնենք՝ Արման Եղոյանը գլխավորում է եկեղեցու դեմ արշավի ԱԺ քննիչ հանձնաժողովը․ ՔՊ-ն որոշում է կայացրել

«Երկու օրվա ընթացքում փաթեթը կներկայացնենք ԱԺ նախագահին։

Եթե նախագահը խնդիր չտեսնի փաթեթի հետ կապված, ապա կհայտարարի հանձնաժողով ստեղծելու մասին»,- ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արուսյակ Մանավազյանը։

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։