կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 12:12
Առանց Կատեգորիա

ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը, այն է՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին-Տերյան

ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը, այն է՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է իր քաղաքացիների հայերենի իմացության համար, սակայն մինչ օրս գոյություն չունի հայերենի իմացությունը ստուգող և գնահատող համապարփակ համակարգ։ Աշխարհի առաջատար բուհերի օրինակը բերող գործիչները, որոնք այդպես փորձում են հիմնավորել բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր ուսուցման չեղարկումը, շրջանցում են այն փաստը, որ արևմտյան բոլոր բուհերում անհրաժեշտ է լեզվի իմացության մակարդակի վերաբերյալ որոշակի փաստաթուղթ, որը տրվում է կամ նախաբուհական կրթության արդյունքում, կամ հատուկ քննության միջոցով։

Հայերենը նման համակարգ չունի. որոշ ֆակուլտետներում այն ստուգվում է ընդունելության քննության միջոցով, ինչը նախ ապացուցում է, որ պետությունն ինքը չի հավատում իր հանրակրթական համակարգի գնահատականին, երկրորդ՝ գաղտնիք չէ, որ այդ քննությունները ոչ թե ստուգում են հայերենի հմտությունները և իմացության աստիճանը, այլ ուղղագրական և քերականական ինչ-որ կանոնների համադրություն են, որոնք, օրինակ, ոչ մի կերպ չեն կարող ստուգել հաղորդակցության հմտությունների մակարդակը։

Այնպես որ ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը, այն է՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը, ինչից հետո բուհերը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ սահմանեն ուսուցման համար հայերենի անհրաժեշտ մակարդակը (պայմանական՝ B1), իսկ բուհը հանձն առնի ոչ միայն իր ուսանողների, այլև դասախոսների հայերենի իմացության մակարդակի բարձրացումը»: