կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 19:46
Հասարակություն

Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց

Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց

Ադրբեջանի Զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել ու չի հաջողվում»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը:

«Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը: