|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանն ու Ադրբեջանը հաստատել են 2022 թվականի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային պլանը. հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Անցած շաբաթ Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստը։
«Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի շարունակման հետ կապված հարցեր, հաստատվել է հանձնաժողովի՝ 2022 թվականի աշխատանքային ծրագիրը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպման կողմերը հայտարարել են, որ ռուս-ադրբեջանական սահմանագծման համատեղ հանձնաժողովի՝ 2021 թվականի աշխատանքային պլանն ամբողջությամբ իրականացվել է։
Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ «Հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։