կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 10:59
Հասարակություն

ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 22:12-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz  C-Class» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Արմինե Ժ․-ն, Դավիթ Ս․-ն, Ռոման Ա․-ն և Հարություն Փ․-ն հոսպիտալացվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։