|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաջարան քաղաքում օրերս աղիքային հիվանդություն է տարածվել: Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնից Նարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-ից նույն գանգատներով իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ:
«Միջին ծանրությամբ են ընդունվել հիվանդանոց, իսկ հիմնական գանգատները եղել են` ջերմություն, փորլուծություն, փորի շրջանում մկանային ցավեր: Նախնական տվյալներով` հետազոտության պատասխանները մաքուր է եղել, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ վաղն արդեն կլինեն հետազոտության վերջնական պատասխանները:
Այժմ հիվանդների վիճակը կայուն է, և հետազոտությունների վերջնական պատասխանները ստանալուց հետո արդեն կորոշվի նրանց դուրսգրման հարցը: Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդների վիճակն այժմ կայուն է, ջերմություն չունեն:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները սեպտեմբերի 8-ին և 9-ին կատարել են համայցեր. «Նախնական տվյալների համաձայն` ինֆեկցիան պայմանավորված չէ ջրի գործոնով: Համաճարակաբանական ուսումնասիրությունները շարունակվում են»:
Խնդրի կապակցությամբ մանրամասներ կտրամադրենք հետազոտության վերջնական արդյունքների ամփոփումից հետո: