| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 4-ին, ժամը 18:51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 30 VP 500 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 03 OS 681 պետհամարանիշի (Վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Ֆ.) ավտոմեքենային` այնուհետև կայանած «Opel Vectra B» մակնիշի 09 SS 532 պետհամարանիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1993 թ. ծնված Վ. Պ.-ը, 1995 թ. ծնված Մ. Մ.-ը և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեղափոխվել են Արմավիրի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: