|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած: Այս պահին նրանք անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում:
Տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: