կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-19 11:13
Հասարակություն

ՃՏՊ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին. կա 3 զոհ. 3 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

ՃՏՊ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին. կա 3 զոհ. 3 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած: 

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իսկ 3 տուժածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Արևիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդթիթեր Գրիգորյանի անվամբ անձնագրեր և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մախսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: