|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Փաստինֆոյի» տեղեկություններով դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Մեր տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակաբանական հետաքննության կարիք կա»։
Աղբյուր` Փաստինֆո