Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Գեղարոտ հատվածի 5-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի 34 AP 760 պետհամարանիշով (վարորդ` 1957 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1959 թ. ծնված Ա. Պ.-ը և 1975 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:Բժիշկները նրա առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: