Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-10-10 15:46
Մշակույթ

«Մոսկվայի ընկերների օրը»․ հայ ներկայացուցիչները կմասնակցեն Անդրեյ Մալախովի թոք շոուին

 «Մոսկվայի ընկերների օրը»․ հայ ներկայացուցիչները կմասնակցեն Անդրեյ Մալախովի թոք շոուին

Հոկտեմբերի 11-ին՝ 19։00-ին, friendsofmoscow.ru կայքում հեռակամուրջ ձևաչափով հայ ներկայացուցիչները կմասնակցեն Անդրեյ Մալախովի «Մոսկվայի ընկերների օրը» թոք շոուին։ Հայաստանից հյուրերը կլինեն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և  դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։

Հայաստան, Իսպանիա, Սերբիա, Գերմանիա, Բելառուս, Աբխազիա, Սլովենիա, Ֆրանսիա, Արգենտինա, ԱՄՆ՝ հաղորդմանը կմասնակցեն 10 երկրներից քաղաքական և հասարակական գործիչներ՝ դերասաններ, երաժիշտներ և մարզիկներ։ Հաղորդման հյուրերը կքննարկեն մշակութային, պատմական ժառանգությանը առնչվող հարցեր և երկրների միջև ընկերական  հարաբերությունների զարգացումը։

 ««Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հիմնադրման օրից օժանդակում է երկու մայրաքաղաքների միջև մշակութային, կրթական, գործարար, հումանիտար, տուրիստական կապերի ամրապնդմանը, ծանոթացնում է Հայաստանի հասարակությանը Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, մասսայականացնում է ռուսաց լեզուն՝ ամրապնդելով հայ-ռուսական եղբայրական-բարեկամական կապը»,-նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։