Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գիշերում են 120-ից 130 հայ, ընդհանուր Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողները, որոնց ցուցակագրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, 268 հոգի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:
Ներկայացնելով խնդիրը սկզբից՝ Ներսեսյանը նշեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հայերի կուտակումները սկսել են ապրիլի 2-ից, դեսապանատանը և համայնքային կառույցներին հաջողվել է պատշաճ կազմակերպել բոլոր կուտակված անձանց ինչպես կացարաններում տեղավորելը, այնպես էլ սննդով և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներով ապահովելը:
«Մենք ունեցել ենք թռիչքներ ամսի 6-ին, 7-ին և 12-ին: Հայաստան են տեղափոխվել ավելի քան 650 ՀՀ քաղաքացիներ: Այսինքն՝ երեք չարտերային թռիչք, յուրաքանչյուրով տեղափոխվել է 220 հոգի: Այսօր օդանավակայանում գտնվող անձինք հիմնականում հավաքվել են ամսի 12-ից հետո, հավաքվելուց հետո մի քանի օր մնացել են օդանավակայանում՝ այն հույսով, որ կլինի առաջիկա թռիքչը, բայց երբ պարզ դարձավ, որ թռիչք չի լինի, այդ ժամանակ օդանավակայանում գտնվող քաղաքացիները ինքնակազմակերպվեցին և որոշեցին, որ չեն հեռանալու օդանավակայանից մինչև իրենց չտեղափոխեն Հայաստան»,- իրավիճակը ներկայացրեց Ներսես Ներսեսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.