կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 17:25
Քաղաքական

ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն հայ-ռուսական ռազմատեխնիկական բանակցություններին

ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն հայ-ռուսական ռազմատեխնիկական բանակցություններին
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: