Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը ՀՀ Գլխավոր դատախազությունը գալու է Ազգային ժողով Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու շինծու հարցով։
Հիշեցնենք, որ նորաթուխ գլխավոր դատախազը կարծում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Օհանյանը և պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը պետք է զրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպես, օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Աննա Վարդապետյանը Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու միանգամից երեք միջնորդագրեր է այսօր ներկայացրել ԱԺ։
Այսօր Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի իշխանության էժանագին ներկայացմանը. «Թող անեն իրենց շոուն առանց մեզ»։
Բացի այդ, վաղը` 14:30-ին, «Հայաստան» խմբակցությունում հրավիրվել է հրատապ նիստ` բանակում տիրող իրավիճակի և վերջերս Վարդենիսում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ, որի ժամանակ զոհվեցին 15 զինծառայողներ։
«Թող այսօրվա պաշտպանության նախարարը գա ու պատասխանի շատ կոնկրետ հարցերի։ Թող ասեն, թե ինչու են իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար ծախսեր անում ու ոստիկանապետություն կառուցում, իսկ զինվորների համար տարրական պայմաններ չեն ապահովում, որ նրանք կրակի բերանում չհայտնվեն։ Թող գան ու պատասխանեն, թե ինչու են, հակառակորդի շահերը բացահայտ սպասարկելով, փաստացի վերացնում բանակը: Թող պատասխանեն՝ ինչու են բանակն արագորեն վերականգնելու փոխարեն խաղաղություն մուրում թշնամուց ու խաբում մեր ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին կեղծ խոստումներով։ Ինչքան շատ են մուրում, այնքան մարդ ու տարածք ենք կորցնում։ Կամ ինչու են պարգևավճարներ ստանում բացարձակապես ձախողած տարվա ՝ 2022 թ.-ին հանձնած դիրքերի, թե զոհերի համար», - այսօրվա իր ուղերձում նշել է Սեյրան Օհանյանը։
Այսպես, ընդդիմությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ չի ընկրկում իշխանական սադրանքների և քաղաքական հետապնդումների առաջ, իսկ միակ օրակարգը ՀՀ-ի և Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունն է։