կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 13:10
Աշխարհ

Պուտինը 5 նախագահների հետ հետևում էր Լուկաշենկոյի աննախադեպ շոուին. Коммерсантъ

Պուտինը 5 նախագահների հետ հետևում էր Լուկաշենկոյի աննախադեպ շոուին. Коммерсантъ

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հետ և կենտրոնացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աննախադեպ շոուի վրա, որը նա կազմակերպել էր Կրեմլի սրահներից մեկում: Այդ մասին ասվում է Коммерсантъ-ի անդրադարձում:

 

Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով:

 

«Դա Բելառուսի նախագահի բենեֆիսն էր, ով սկզբից քննադատեց, առհասարակ, Եվրասիական միության գաղափարը, իսկ այնուհետև հայտարարեց, որ Բելառուսը պատճառ չունի միություն չմտնելու, ապա հայտնեց, որ եթե ցանկանա, կդառնա նախագահ, եթե անգամ ողջ աշխարհն իրեն դեմ գնա:

 

Նա ասաց այն, ինչ, երևում է, տարիների ընթացքում կուտակվել էր նրա մոտ: Եվ սկզբի համար բացահայտեց ԵՏՄ-ի մասին ճշմարտությունը. «Չեմ թաքցնի՝ այսօրվա բանակցությունները հեշտ չէին...Բարդ խոսակցության արդյունքում մենք փորձեցինք հնարավոր լուծումներ գտնել ամենակարևոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այն հարցերի, որոնք մնում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում և, ինչպես հաճախ է լինում, վերաճում են տարբեր ենթադրությունների»:

 

Լուկաշենկոն խոսել է ժամանակավոր տարաձայնությունների մասին: Նա կրկնել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել ռուսական ձեռնարկություններին բելառուսական ապրանքներ մատակարարելու հարցոմ, արգելել է ՌԴ տարածքով բելառուսական ապրանքների տարանցումը՝ հակառակ բոլոր միջազգային նորմերի, միակողմանի կարգով:

 

Լուկաշենկոյի դիրքորոշումն անպարտելի է  եղել, նախագահ Պուտինը ոչինչ չի պատասխանել:

 

Լուկաշենկոն դիմել է նա ԶԼՄ-ներին` ասելով, թե շատերը գրում են, որ  դաշնակիցները ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանից ինչ-որ բան պոկելու: «Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է մի բան պոկել Ռուսաստանից այս դժվարին ժամանակներում, բայց ոչ բելառուսները: Մենք այստեղ չենք եկել` առաջ պարզած ձեռքով: Եվ եթե մերոնց` ռուսներին, ռուսաստանցիներին, մի բան պետք լինի, և մենք ի զորու լինենք, թող բոլորն իմանան՝ մենք թիկունք կլինենք նրանց համար»,- ասել է նա:

 

Լուկաշենկոյի ելույթից հետո Պուտինը խոսքը տվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա, սակայն, այդքան վառ ելույթից հետո սահմանափակվել է շնորհակալական խոսքերով, իսկ Լուկաշենկոն կատակել է. «Ելույթ չե՞ս ունենա, հա՞»:

 

Երեկ վերջին խոսքը եղել է Ալեքսանդր Լուկաշենկոյինը, կարևորը, որ դա չդառնա նրա համար վերջինը»: