կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 14:16
Աշխարհ

Արցախում պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ում կա ոչ թե 5-րդ, այլ 6-րդ ադրբեջանական շարասյուն. «Նեզիգար»

Արցախում պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ում կա ոչ թե 5-րդ, այլ 6-րդ ադրբեջանական շարասյուն. «Նեզիգար»

Ռուսական հեղինակավոր «Նեզիգար» («Незыгарь») թելեգրամյան ալիքը ահազանգում է, որ Ռուսաստանում կա ադրբեջանական 6-րդ շարասյուն` Թուրքիայի գործակալները երկրում:

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի տարածքում բնակվում է Ադրբեջանի մինչև երկու միլիոն քաղաքացի, նրանցից մեկ ու կեսը կենտրոնացած են Մոսկվայում:

Սակայն այս հաշվարկը, ինչպես պարզվեց, հիմնովին սխալ էր՝ կապված Բաքվի և Անկարայի միասնական դիրքորոշման հետ:

Թուրքիան այլևս չի թաքցնում այն փաստը, որ, փաստորեն, միավորվելով Ադրբեջանի հետ, աստիճանաբար վերստեղծում է Օսմանյան կայսրությունը:

Այս սցենարի դեպքում Ռուսաստանի սրտում բնակվող` Ադրբեջանի մեկ ու կես միլիոն քաղաքացիներ դառնում են ոչ թե հինգերորդ, այլ վեցերորդ շարասյունը՝ աշխարհաքաղաքական թշնամու ազդեցության գործակալները:

Բայց եթե Կրեմլը սովորել է հաջող պայքարել հինգերորդ շարասյան՝ արևմտամետ լիբերալների դեմ, ապա վեցերորդի հետ, որը միավորել է թուրք և ադրբեջանցի գործարարների միլիարդավոր կարողությունները, ոչ ոք չի հասկանում, թե ինչպես վարվել:

Եվ դա շատ լուրջ անհանգստություն է առաջացնում Կրեմլում»,- գրել է «Նեզիգար»-ը: