կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 11:54
Տարածաշրջան

Սա թալիշների պատերազմը չէ. թալիշ ակտիվիստ

Սա թալիշների պատերազմը չէ. թալիշ ակտիվիստ

Թալիշ ակտիվիստ Իսա Թոլիշը հայտարարություն է տարածել.

«Թալիշցի եղբայրնե'ր և քույրե'ր, եկեք մի փոքր վերլուծենք իրավիճակը: Պատերազմից առաջ Ադրբեջանում մեր ժողովրդի անունը նշանակություն չուներ. մեզ ձերբակալում էին, սպանում, ցանկանում էին ոչնչացնել: Հիշեք թալիշներին, որոնք դեռ Բաքվի բանտերում են միայն այն պատճառով, որ խոստովանել են, որ իրենք թալիշ են:

Բաքվի իշխանությունները Թուրքիայի բռնապետական այլ խմբերի հետ փորձում են չորացնել մեր արմատները և ոչնչացնել, քանի որ նրանք ցանկանում են թուրքացնել բոլոր ժողովուրդներին ժամանակակից Ադրբեջանի քարտեզի վրա: Պատճառն այն է, որ նրանք ցանկանում են ոչնչացնել թալիշների, լեզգիների, ավարների և այլ ժողովուրդների լեզուն, մշակույթը և ինքնագիտակցությունը:

Բաքվի ռեժիմը չէ՞ր, որ բանտերում սպանում էր մեր բոլոր մեծ գիտնականներին, իրավապաշտպաններին և ակտիվիստներին, ինչպիսիք են պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովը: Մի' մոռացեք ճնշումների մասին, որոնք Բաքվի պանթյուրքական ռեժիմը գործադրեց մեր դեմ՝ թալիշների, ո'չ, մի' մոռացեք:

Եվ հիմա ի՞նչ է պատահել, որ Ադրբեջանի պանթյուրքական կառավարությունը մեզ անվանում է իր ընկերը: Ակնհայտ է, որ մենք չպետք է դառնանք նրանց խորամանկության զոհը: Երանի այն մարդկանց, որոնք իրենց խոհեմության աչքերով տեսնում են իրենց շուրջը եղած իրականությունը:

Թալիշցի եղբայրնե'ր և քույրե'ր, եկեք գոռանք, որ այս պատերազմը մեր պատերազմը չէ», - գրել է ակտիվիստը: