Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և մենք երբևէ չենք փորձում այլ երկրների հարաբերությունների մեջ մտնել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին և այդ շրջանակում ՀՀ-ի որդեգրած դիրքին:
Նա նշեց, որ, իհարկե, Իրան-ԱՄՆ հարաբերությունները որոշակի ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի վրա, բայց արվում է առավելագույնը, որ հնարավորինս խուսափենք դրանից:
«Հայ-իրանական հարաբերություններում դրական տեղաշարժ կա: Ակտիվ քննարկում կա էներգետիկ ոլորտում համատեղ ակտիվ աշխատելու, գոյություն ունեցող պոտենցիալն օգտագործելու վերաբերյալ»,- շեշտեց Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով` ռուս-վրացական պատերազմը ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը, ուստի պետք է ունենալ այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնելու նման ազդեցությունը:
«Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու համար, թե տնտեսական և ծրագրային ո՞ր ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել»,- ասաց նա:
Գրիգորյանը պնդեց, որ փորձելու են ճեղքել ՀՀ-ի շրջափակումը, և այդ գործում կարևոր ազդեցություն է ունենալու Հյուսիս-հարավ ճանապարհը: Բացի այս` պետք է զարգացնել low-cost ավիացիան, որը կհեշտացնի շրջափակման ճեղքումը: