կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 12:09
Տարածաշրջան

Ադրբեջանում շարունակվում են թալիշների նկատմամբ հետապնդումները. ձերբակալվել է թալիշ ակտիվիստ Էլվին Իրշադովը

Ադրբեջանում շարունակվում են թալիշների նկատմամբ հետապնդումները. ձերբակալվել է թալիշ ակտիվիստ Էլվին Իրշադովը

Մայիսի 18-ին Ադրբեջանի Լենքորան քաղաքում ձերբակալվել է թալիշ բլոգեր և ակտիվիստ Էլվին Իրշադովը, ով սոցցանցերում հայտնի է որպես Ումար Ալի։ «Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը» հայտարարել է. որ Իրշադովը ձերբակալվել է 13։00-ին, երբ պետք էր ստանալ 190 մանաթ նյութական օժանդակություն բանկերից մեկում. հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Իրշադովն արդեն վաղուց է հայտնվել երկրի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ իշխանությանը քննադատելու համար։ Մասնավորապես շաբաթներ առաջ բլոգերը Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացնում էր թե ինչպես են երկրի իշխանությունները վերացնում թալիշների վերաբերյալ բոլոր հիշատակումները։ Նա ցուցադրում է 1995 թ. Ադրբեջանի պատմության դասագիրք, որտեղ կա հիշատակում Թալիշական խանության մասին, սական ներկայումս այդ խանությունը անվանակոչվել է Լենքորանի խանություն։

Ոստիկանությունը երկար ժամանակ չէր հաստատում ձերբակալման մասին լուրերը, իսկ այժմ էլ ոչ մի մանրամասնություն չի ներկայացնում։