Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
«ՀՀ-Իրան թեկուզ մեկ զորավարժություն, և թուրքը տասնամյակներով կմոռանա Սյունիքի մասին», -այս մասին Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը՝ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանի հարցին ի պատասխան։
Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։