|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները երեկ կիբերհարձակման են ենթարկել Թալիշստանի և թալիշ քաղաքական գործիչների ու ակտիվիստների մեդիառեսուրսները։ Այս մասին Infoteka24.ru-ի հետ զրույցում նշել է թալիշ ակտիվիստ Զաբիլ Մահերամովը։
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կոտրել են թալիշ առաջնորդների սոցցանցերի էջերը՝ կեղծ ինֆորմացիա և կոչեր տարածելու համար, որոնց նպատակը հայ և թալիշ ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելն է։ Մասնավորապես կոտրվել է ֆեյսբուքյան և յութուբյան էջերը, որոնցում տեղ էին գտել մեծ դիտելություն ունեցող տեսանյութեր, որոնք, ցավոք, անվերադարձ ջնջվել են։
«Ազատ Թալիշստանի ինֆորմացիոն գործակալության» համաձայն՝ այս ստոր գործողությունները պայմանավորված են երկրում ներքաղաքական անկայության, նավթի գների և կորոնավիրուսի անկառավարելի տարածման պայմաններում թալիշական ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ։