կարևոր
3844 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-14 16:41
Քաղաքական

Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս․ Պուտին

Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս․ Պուտին

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում անդամակցության դադարեցումն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։ Այսօր այս մասին ամենամյան մեծ ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՊՀ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին Հայաստանի վարչապետի բացակայությունը կապված է որոշակի գործընթացների հետ և կապված չէ այս ասոցիացիաներում աշխատելու ցանկության կամ չցանկության հետ»,-ասել է նա։

Պուտինն անդրադարձել է նաև Արցախում ստեղծված իրավիճակին, նշել․

Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման։ Սա պարզապես փաստի հաստատում է, քանի որ դրանում կան և դրական, և բացասական կողմեր: Դե, դա տեղի ունեցավ, և ներքաղաքական գործընթացները բարդ են»։