Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:
Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հաստատված հարաբերությունները, կարևորել են համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: Պարոն Մորթազին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա ուղղությունները:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարոն Մորթազերիին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ համոզմունք հայտնելով, որ այդ այցը էլ ավելի կամրապնդի ձեռք բերված բարեկամական գործակցությունը: