կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 11:07
Մշակույթ

Բա ո՞ւմ կողքին պետք է լինենք. Էդվարդ Միլիտոնյան

Բա ո՞ւմ կողքին պետք է լինենք. Էդվարդ Միլիտոնյան

Կառավարության նոր որոշման համաձայն` ՀԴՄ նոր սարքերը, որոնք պարտավորվում են գնել տնտեսվարող սուբյեկտները, արժեն 369 600 դրամ: Ի դեպ, սարքերը պարտավորվում են գնել թե՛ խոշոր, թե՛ մանր ու միջին տնտեսվարող սուբյեկտները:

 

Հարցի հետ կապված` Հայաստանի գրահրատարակիչներն ու գրախանութի տնօրեններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` հավաստիացնելով, որ օրենքի կիրառման հետեւանքով մի շարք գրախանութներ կփակվեն:

 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շուտով հանդես են գալու բաց նամակով` ուղղված կառավարությանը, նախագահին:

 

Հարցին` արդյոք ՀԳՄ-ն գրահրատարակիչների եւ գրախանութների տնօրենների կողքի՞ն է լինելու, Միլիտոնյանը պատասխանեց. «Բա ո՞ւմ կողքին պետք է լինենք: Եթե գիրքը թանկանա, պարզ չի՞, որ պիտի պաշտպանենք գիրքը: Մենք պահանջելու ենք, որպեսզի վերանայեն այդ որոշումը, քանի որ դա գրախանութների համար լավ չէ, ճիշտ չէ: Փոքր խանութների համար ծանր բեռ են դրանք»: