կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 18:39
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ վիճելիս Դավոյանը ժպտում էր՝ դառնություն, մաղձ չէր դրսևորում․ Էդուարդ Միլիտոնյան

Հաստատուն ուղիով ամբողջ կյանքի ընթացքում նա իր բանաստեղծական հունը ստեղծեց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Նա հիշեց, որ անգամ վիճելիս նա ժպտում էր՝ դառնություն, մաղձ չէր դրսևորում։

«Ռազմիկը մեծ տաղանդի տեր, մեծ կրքի, մեծ ներքին էներգիայի տեր էր, և դա արտահայտվեց բոլոր ժանրերում, անգամ մանկական ստեղծագործություններում»,-ասաց նա։

Նշենք, որ Ռազմիկ Դավոյանին վերջին հրաժեշտը կտան վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի: 

Մանրամասն՝ տեսանյութում․