Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանին տիրող իրավիճակն այս օրերին մի բան ապացուցեց` հայ ժողովուրդը, իր փորձից ելնելով, պետք է նստի ու ինքն իր հետ խոսի, ինքն իր վրա հույսը դնի. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա` այս օրերը ցույց տվեցին նաև, որ պաշտպանությունը մեզ համար դարձել է դոմինանտ, և եթե մեզ զենք են տվել, պաշտպանվելու զենքեր են դրանք, իսկ ադրբեջանական կողմի համար` հակառակը:
«Այս 4 օրվա մեջ դարերի պատմությունը նորից կծկեցինք ու քանդեցինք: Կարծում եմ հասկացանք` թուրանական ճակատի դեմ մենակ ենք կանգնած, և եթե ինքներս մեզ լավ ճանաչեինք, որևէ մեկից այսքան ակնկալիքներ չէինք ունենա: Բացի այդ` մենք շատ թույլ ենք քարոզչության ասպարեզում, քարոզչության մեջ նույնպես պետք է նախահարձակ լինենք: Կարծես, արխային ենք ընկել, որ հաղթել ենք ու, դափնիների վրա պառկած, վերևից ենք նայում ամեն ինչին: Պետք է զգույշ լինել»,- ասաց Միլիտոնյանը:
Նրա կարծիքով` արցախյան դեպքերն ուղիղ կապ ունեն ապրիլի 24-ի հետ, և այդ դեպքերը ցույց են տալիս, որ հակառակորդն ունի այդ կերպ գործելու` հարձակվելու, կոտորելու քաղաքականություն: