Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
Արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ մեզ անվերջ ծաղրող և նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը:
Եթե չե՛ս ցանկանում արժանապատվությունդ արատավորել, կամ ապօրինի հրաման կատարել՝ մի՞թե դժվար է դիմում գրել ու ծառայությունից դուրս գալ՝ հանուն հետագա կյանքն արժանապատիվ ապրելու:
Միթե՞ Հայրենիք հանձնելուց հրաժարվելն այդքան բարդ է:
Միթե՞ նրանք չեն գիտակցում, որ շուտով հենց այս նույն ոստիկանների հարազատները, Հայաստանում խոշտանգվելու են հենց այն նույն թուրքերի կողմից, իսկ մեկ այլ հայ ոստիկան, հնարավոր է այլևս չկարողանա, կամ ցանկություն չունենա պաշտպանել Հայրենիքի տարածքն այսօր հանձնած այդ նույն ոստիկանի հարազատին...։
Հ.Գ. Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը: Այն պետք է փոխվի ու պատասխանատվության ենթարկվի: Հետագայում, գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը՝ խրոխտ պատճառաբանելով, որ «բա ի՞նչ անեն՝ տուն են պահում»:
Պայքարը, հավատը և արժանապատվությունը երբեք չպետք է լքի մարդուն, առաջին հերթին՝ ոստիկանին ու զինվորականին»: