Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Էլշան Հասանովը Facebook-ի իր էջում նշել է.
«Մեր թալիշ հայրենակիցներից ոմանք ասում են, որ այս պատերազմից հետո իշխանությունները կպարգևատրեն մեզ: Որքա՞ն կարող են նրանք այդպես մտածել, ասել այդպիսի խոսքեր, հավատալ նման բաների: Այս իշխանությունները մեզ նայելու են այնպես, ինչպես պատերազմից առաջ. աչքը նույնն է:
Նրանք ինձ ասում են, որ մենք այնքան շատ նահատակներ ենք տվել (կարծես թե նախկինում քիչ թալիշ նահատակներ ենք ունեցել), և մենք պահանջելու ենք նրանց համար: Հոյակապ է, եկեք ավելի մանրամասն նայենք: Ադրբեջանը չի կարողանա վերադարձնել հողերը, այսինքն՝ նա հաստատ դուրս կգա այս պատերազմից դատարկաձեռն, ու որքան էլ ուժեղ լինի բանակը, պատերազմով այդ հողերի գրավումը անհնարին բան է: Այս դեպքում իրավիճակը կմնա նույնը, ինչ կար պատերազմից առաջ, Ադրբեջանի քաղաքական իրավիճակը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, համաճարակի հետ կապված խնդիրները, գործազրկությունը կխորացնեն իրավիճակը: Կա ընդամենը 2 տարբերակ, հավատացե՛ք:
Երկրորդ տարբերակը, որը մենք կարող ենք պատկերացնել, եթե մի փոքր լարենք մեր երևակայությունը, ասենք` նրանք կվերցնեն հողերը, հետո կասեն, որ ժամանակն է վերադարձնել Թավրիզը, Դերբենդը, վրացական հողերը, Երևանի խանությունը, որը չեն թաքցնում և բացահայտորեն խոսում են այդ մասին:
Դե, մեկ անգամ ևս կրկնում եմ` ղարաբաղյան պատերազմում նահատակությունը ոչինչ չի փոխում, այս կառավարությունը մտադիր չէ որևէ բան տալ թալիշներին և չի էլ տալու: Անկախ նրանից՝ նրանք սկսե՞լ են այս պատերազմը հողեր զավթելու քողի տակ, բայց հիմնական նպատակը բոլորովին այլ է, Աստված մի արասցե, դուք ինքներդ կտեսնեք որոշ ժամանակ անց: Այնպես որ` սիրելի' թալիշներ, եկեք ձեռք ձեռքի տանք և ծառայենք մեր ժողովրդին»: