Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի Առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Թալիշական ազգային շարժման առաջնորդ, ակտիվիստ Ֆահրեդդին Աբբասովի վերաբերյալ գործը: Աբբասովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ին:
Աբբասովը մեղադրվում էր Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու՝ «Պետության դեմ բացահայտ մարտահրավերներ» և «Ազգային թշնամություն սերմանելու» հոդվածներով: Ելույթում դատախազը պահանջել է Աբբասովին ենթարկել 17 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ թալիշ գործիչը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման:
Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, բանասեր Ֆահրեդդին Աբբասովը Ադրբեջանում մեղադրվում է «պետությանն ուղվված հանրային կոչերի» համար: Երկրի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մասնավորապես այցելել է Հայաստան և ելույթ ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության»: Աբբասովը Մոսկվայից արտաքսվել էր 2019 թ. մարտի 14-ին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի խնդրանքով ձերբակալված Աբբասովը անհետացել էր մենախցից: 2019 թ. փետրվարի 27-ին ինչ-որ ուժային կառույցների անդամներ թուղթ էին ներկայացրել Աբբասովի ազատ արձակման վերաբերյալ և նրան տարել անհայտ ուղղությամբ:
Աբբասովի դատը պետք է տեղի ունենար հաջորդ օրը, սակայն դատարանը մեղադրյալի բացակայության պատճառով նիստը տեղափոխում է մարտի 18-ին: Հետո արդեն հայտնի է դառնում նրան աքսորելու մասին հրամանը:
Աբբասովը լքել էր Ադրբեջանը 2004 թ. և տեղափոխվել Ռուսաստան և ստացել ժամանակավոր բնակության թույլտվություն, բայց չնայած դրան ձերբակալվել է 2018 թ. սեպտեմբերի 6-ին:
2005 թ. Հայաստանում տեղի էր ունեցել թալիշագիտության համաշխարհային խորհրդաժողով, որին մասկցել էր նաև Աբբասովը: Այն Ադրբեջանում որակվել էր որպես «անջատողականությանը նվիրված վեհաժողով»:
Ի դեպ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Երևանում կայացել էր «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագիրը կրող խորհրդաժողով, որին մասնակցում էին նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այն, ինչպես ենթադրվում էր, նույնպես բացասական արձագանք էր գտել Ադրբեջանում: