կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 19:41
Քաղաքական

Թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով. ՀՀ ԱԳՆ

Թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Օրերս Ազգային ժողովում պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Մնացականյանին, թե ինչու Հայաստանը չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել Թալիշական ազգային շարժման նախագահ Ֆահրոդին Աբոսզոդային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը, ինչու Հայաստանի կողմից որոշ քայլեր չձեռնարկվեցին» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Ինչպես մեզ տեղեկացրել են ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունից, Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

Ինչպես Ազգային Ժողովում նշել է ԱԳ նախարար Մնացականյանը, հարցը մեր կողմից դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում»։