Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալիշ հանրաճանաչ լրագրող և հրապարակախոս Զաբիլ Մահարամովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ադրբեջանական մշակույթի ծագման և էության մասին՝ մեղադրելով Բաքվին՝ Առանի (պատմական Հայաստանի շրջան, որն ընդգրկում է Արցախի և Ուտիքի որոշ շրջաններ) և Շիրվանի ավտոխտոն ժողովուրդների ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ:
«Այսօր Ադրբեջանի իշխանությունները, ովքեր նստած են Անդրկովկասում իրանապարսկական մշակույթի կենտրոնում՝ Բաքվում, մեզ՝ թալիշներին և իրանցի ժողովրդին առաջարկում են ծառայել պանթուրքիզմին: Դժբախտաբար, նրանց հաջողվեց ստիպել որոշ թալիշներին դառնալ իրենց քարոզչության գործիք... Թալիշները ազգային-պայքարի վերածնունդ են ապրում իրենց իրավունքների և ազատությունների համար և չեն ցանկանում հրաժարվել իրենց փառահեղ և իրանական հինավուրց պատմությունից: Ինչի՞ դեմ փոխել. Աշխարհում բոլորի կողմից ընդունված քաղաքակրթությունն ու մշակույթը խորհրդային տարիներին հորինվածի հե՞տ:
Ադրբեջանական մշակույթը բաղկացած է տարբեր ժողովուրդների տարբեր մշակութային ժառանգությունից: Անդրկովկասում չկա և չի եղել որևէ հին Ադրբեջան, և գոյություն չունի հնագույն ադրբեջանական մշակույթ: Իրական Ադրբեջանը Իրանում է, և սա իրանական հող է: Անդրկովկասում մենք կարող ենք խոսել Շիրվանի մշակույթի մասին, և սա նաև իրանախոս ժողովրդի`կովկասյան պարսիկների (թաթերի) մշակույթն է, մենք կարող ենք խոսել այս տարածքում գտնվող դաղստանցի ժողովուրդների մշակույթի մասին, մենք կարող ենք խոսել Առանի մշակույթի, Թալիշի մշակույթի, և նույնիսկ թուրքմեն քոչվորների մշակույթի և ձուլված արաբների մշակույթի մասին: Կարող ենք խոսել նաև քրդական մշակույթի մասին: Նրանք խառնեցին այս ամենը և անվանեցին ադրբեջանական, հետո նաև թյուրքական մշակույթ:
Սա հոգեբանական հիվանդություն է, որից պետք է բուժել ադրբեջանական հասարակությունը, քանի որ այս վարակը տարածվելու է ավելի ու ավելի», - նշել է Մահարամովը։