Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Օժանդակելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ՀՀ ՊՆ-ն կոչ է անում դա կազմակերպել համակարգված և հասցեական:
ՀՀ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:
Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և հասցեական։
Հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:
Հարցերի և այլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98 122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին։
Դեղորայք, առաջին օգնության պարագաներ և այլ ապրանքներ նվիրաբերելու համար, խնդրում ենք կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարության հետ, թեժ գիծ՝ 8003»,- ասված է հաղորդագրությունում: