Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը շնորհակալ է իրեն վստահելու համար: Հանձնաժողովի անելիքները ներկայացնելիս նա նշեց, որ հանձնաժողովը հաջորդ տարիների ընթացքում օրենսդրական գործունեություն ու խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու: «Առաջիկա տարիները հագեցած են լինելու փոփոխություններով, և մեր հանձնաժողովին են վերապահված լինելու այդ օրենքների նախագծերի քննարկումները»,- ասաց նա:
Կորյուն Նահապետյանն անդրադարձավ քննադատությանը, թե ինչու է հենց կառավարությունը մի շարք նախագծեր հեղինակում և ոչ թե` պատգամավորները: «Մեծամասնության պարագայում բնական է, որ հենց կառավարությունն օրենսդրական սուբյեկտ պիտի լինի նախագծերի համար»,- շեշտեց նա, ապա կարևորեց նաև պաշտպանական ոլորտում գնումների գործընթացն ու սպառազինության համալրումը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց, թե տեղյա՞կ է, որ այսօր զինծառայողների ծնողներն են իրենց տղաներին ապահովում առաջին անհրաժեշտության և հիգիենայի տարրական պարագաներով, և ինչպես է վերաբերվում դրան: Կորյուն Նահապետյանն արձագանքեց, թե կարծում է, որ մոտեցումը չափազանցված է: «Յուրաքանչյուր ծնող ցանկություն ունի իր ծառայող զավակի համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Պետությունը ծառայության համար նվազագույն պայմաններ ստեղծում է»,- ասաց նա, թեև ավելացրեց, որ, իհարկե, այս ոլորտում էլ դեռևս առաջընթացի տեղ կա: