կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 11:25
Աշխարհ

Բժշկական պարագաներով ռուսական ինքնաթիռն ուղևորվել է ԱՄՆ. ՌԻԱ Նովոստի

Բժշկական պարագաներով ռուսական ինքնաթիռն ուղևորվել է ԱՄՆ. ՌԻԱ Նովոստի

ՌԴ Օդատիեզերական ուժերի «Ռուսլան» Ան-124-100 ինքնաթիռը՝ բժշկական դիմակներով և բշժշկական սարքավորումներով ուղևորվել է ԱՄՆ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ ՊՆ հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

ՌԴ-ի կողմից ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու մասին հայտնի է դարձել օրեր առաջ։ Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել և կարևորել համավարակի օրերին միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Սպիտակ տունը կանխատեսել է, որ լավագույն դեպքում երկրում վարակվածների թիվը կկազմի 100.000, իսկ վատագույն դեպքում 2.2 մլն։ Ըստ կանխատեսումների՝ կորոնավիրուսից մահացությունների գագաթնակետը կլինի ապրիլի 15-ը, իսկ դրանից հետո թվերը կսկսեն նվազել մինչև հուլիսի 1-ը։

ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվել են 188.000 մարդ՝ 4055 մահվան ելքով։