|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:
Նշենք, որ ձեռքբերված «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:
Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:
ՀՀ առողջապահության նախարարություն