Գողացել են եկեղեցական արծաթյա պարագաներով պայուսակը
Երեկ` հոկտեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել համայնքներից մեկի հոգևոր հովիվը և հայտնել, որ նույն օրը` ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել են Սարյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել եկեղեցական արծաթյա պարագաներով պայուսակը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը: