Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիևն արեց մի կարևոր գործ՝ կրկին ցույց տվեց, որ իրենք չեն կարող հաղթել, իսկ մենք կայացած զինվորականություն ունենք, որ ցանկացած ժամանակ կարող է հաղթել հակառակորդին. լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան հասկացավ, որ մենք էլ Եղեռնը տանող ժողովուրդը չենք, որ անպաշտպան մարդկանց սպանել են. կարծում են՝ հայերին սպանել են, ո՛չ, ուղղակի ժամանակին կազմակերպված չենք եղել, հայի ձեռքին զենք չի եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով մտավախություններին, որ Թուրքիան առաջ կշարժվի Մեղրու ուղղությամբ, Եղիազարյանն ընդգծեց. «Մեղրին ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև Պարսկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի: Եթե Մեղրին չլինի, իսլամիստական ազդեցությունը հասնելու է մեծ մասշտաբների, և բոլորը խնդիրներ են ունենալու, հատկապես՝ Ռուսաստանը: Այնպես որ՝ թող չվախեցնեն, որ Թուրքիան նախահարձակ կլինի, Մեղրին կգրավի, Թուրքիան ոչ մի բան էլ չի անի: Թուրքիան կարող է կամավորներով համալրել Ադրբեջանը, բայց Մեղրու մասով Թուրքիան բան չի անի, որովհետև մենք ավելի քիչ խնդիր ունենք Մեղրու հետ, քան ավելի մեծ տերությունները»: