Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ հալալ եղբայրը եթե նման բան անի, իմ համար անընդունելի կլինի, ուրեմն ես եղբայր չունեմ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը: «Եթե այս ամենն իրականություն է, իմ համար կլինի մեծ շոկ»,- հավելեց նա:
Մանուկյանը տեղեկացրեց, որ զինվորներին խտացրած կաթ ուղարկելու ակցիան իր քրոջ 7-ամյա աղջիկն է առաջին անգամ նախաձեռնել։ «Եթե ես եմ այդ ամենի կազմակերպիչը, ես ո՞նց կվերաբերվեմ։ Իմ համար էլ վիրավորական էր, որ այս օրերին ֆեյսբուքի շատ ֆեյք էջերով մեղադրանք են հնչեցնում ու ասում, որ այդ ամենը արջերի համար էի անում»,- նշեց նա:
Մանուկյանի խոսքով՝ ինքը Գրիգորյանի հետ շատ է գնացել առաջնագիծ ու բազմիցս ականատես եղել, որ արկղերը հանձնվում են զինվորներին։ Նա նաև ասաց, որ ինքը զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և ինչով կարողացել է` մշտապես օգնել է զինծառայողների ընտանիքներին։ «Խորհրդում կարող եք տեսնել` ինչ գործունեություն եմ իրականացրել։ Սկսած նրանից, որ զոհվածների ընտանիքներով ման եմ գալիս, փորձում եմ իրենց խնդիրներն իմանալ, օգնել, վերջացրած նրանից, որ վերջին ակցիայի ժամանակ իմ ծնողները 500 000 դրամ են տրամադրել»,- ասաց Մանուկյանը։
Հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն անօրինական է համարում, նա պատասխանեց, որ զենք-զինամթերքի գործով համակարծիք չէ ԱԱԾ-ի հետ, որովհետև այդ զենքը Գրիգորյանին չի պատկանում: «Այս հարցով համակարծիք չեմ ԱԱԾ-ի հետ, իսկ եթե այլ ֆորմատով լինի մեղադրանքն ու հիմնավորվի, ես այդ ժամանակ նոր կարծիք կհայտնեմ»,- նշեց Մանուկյանը։
Հարցին էլ` կարո՞ղ էր առանց Գրիգորյանի իմացության զենք-զինամթերք պահվել նրա ամառանոցում, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ տարածքը մեծ է, և կան շատ աշխատողներ, մուտքն ու ելքն ազատ է, ինչ-որ մեկը կարող էր բերել, իր տան փոխարեն այդտեղ թաքցնել։ Չեմ կարող ասել, բայց տեսականորեն դա հնարավոր է»։
Նշենք, որ Մեսրոպ Մանուկյանն էր կազմակերպում Մանվել Գրիգորյանի պաշտպանության բողոքի ակցիաները ԱԱԾ-ի մոտ, բայց ԱԱԾ-ի կողմից երեկվա սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո դադարեցրեց ակցիաները: