Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն անդրադարձավ երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակին, արտագաղթին և ազատամարտիկների ծանր դրությանը, որոնցում նա մեղադրեց գործող իշխանություններին: «Այս իշխանություններից հնարավոր չէ ազատվել սահմանադրական ճանապարհով»,- համոզմունք հայտնեց նա:
Մանվել Եղիազարյանն անդրադարձավ նաև ազատարամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը եւ կարծիք հայտնեց, որ այդպես փորձում են լռեցնել, վախեցնել իրենց իրավունքները պաշտպանող մյուս ազատամարտիկներին: «Ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են այս երկրում հարցեր լուծողը»,- ասաց նա:
Yerkir.am-ի թղթակցի հարցին, թե` արդյո՞ք ինքը տեղյակ է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի` ազատամարտիկների ավանդների փոխհատուցման մասին վերջերս արված հայտարարությանը, և արդյո՞ք դրանով գոնե մասամբ կբավարարվեն ազատամարտիկների սոցիալական պահանջները, Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ մի քանի կետերից բաղկացած այդ առաջարկն արել են Վոլոդյա Ավետիսյանը և մի քանի այլ ազատամարտիկներ: «Սակայն դրանով չի լուծվի ազատամարտիկների ներկայիս ծանր սոցիալական վիճակը»,- նշեց նա: