|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արմենի արարքը մեզ համար նորություն չէր, այդպիսի տղաներ եղել են, կան ու կլինեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` խոսելով կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին, ով զոհվել էր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ:
Եղիազարյանի հավաստմամբ` նման խիզախ տղաներ շատ ունենք, ուղղակի երբեք հնարավորություն չի եղել քաջությունը ցույց տալու, դրսեւորվելու:
«Արաբո» ջոկատի անդամ Նվեր Ստեփանյանն էլ, իր հերթին, նշեց, որ Արմենի պահվածքը սովորական խիզախ քայլ էր` հայ ժողովրդին վայել. «Մենք մեր ջոկատում 15-20 տարեկան այնպիսի խիզախ տղերք ենք ունեցել, որոնց մասին չեն էլ իմացել: Նրանցից շատերը զոհվել են կռվի դաշտում»: